Ախտորոշում
Արյան ընդհանուր կլինիկական հետազոտության վերծանում
Էրիթրոցիտներ (RBC)
Արյան կարմիր մարմնիկներն են, առանց կորիզի տափակ բջիջներ են, որոնք հյուսվածքներին մատակարարում են թթվածնով և դրանցից հեռացնում են նյութափոխանակության արգասիք հանդիսացող հիմնական «շլակը»՝ ածխաթթու գազը։ Արյան կարմիր մարմնիկների՝ այսպես կոչված էրիթրոցիտների մակարդակի նվազեցումը վկայում է հյուսվածքներում թթվածնի հնարավոր անբավարարության մասին։ Էրիթրոցիտների քանակի ավելացումը կարող է խոսել արյան խտացման և թրոմբոզի առաջացման վտանգի մասին։
Նորմայում.
- Տղամարդկանց համար՝ 4.3 – 6.2 х 1012/լ
- Կանանց համար՝ 3.8 – 5.5 х 1012/լ
- Երեխաների համար՝ 3.8 – 5.5 х 1012/լ։
Հեմոգլոբին (HGB, Hb)
էրիթրոցիտի հիմնական սպիտակուցն է, որն ունի բարձր քիմիական խնամակցություն թթվածնի և ածխաթթու գազի նկատմամբ։ Հենց նրա վրա են տեղափոխվում օրգանիզմի հյուսվածքների համար կենսական կարևոր նշանակություն ունեցող գազի մոլեկուլները և հյուսվածքներից հեռացվում օրգանիզմի հիմնական «շլակը»՝ ածխաթթու գազը։ Հեմոգլոբինի նվազումը ուղղակիորեն խոսում է սակավարյունության առկայության մասին, իսկ բարձրացումը հանդիսանում է օրգանիզմի ջրազրկման կամ արյան խտացման հետևանք։
Նորմայում.
120-140 գ/լ
ԷՐԻԹՐՈՑԻՏՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (RDWC) տոկոսային ցուցանիշ է, որը ցույց է տալիս, թե որքանով է արյան նմուշում առկա ամենամեծ տրամագծով էրիթրոցիտը տարբերվում ամենափոքրից։ 15%-ից ավել տարբերությունը վկայում է անիզոցիտոզի մասին, որը սակավարյունության բնորոշ նշան է։
Նորմայում՝ 11,5 – 14,5%։
ԷՐԻԹՐՈՑԻՏԻ ԾԱՎԱԼԸ (MCV) էրիթրոցիտների միջին չափի բնութագիրն է և արյան կարմիր բջիջների գնահատման և տարբերակման ևս մեկ գործոն, որը թույլ է տալիս հայտնաբերել սակավարյունությունը։ Ցուցանիշի նվազումը վկայում է երկաթդեֆիցիտային կամ միկրոցիտար սակավարյունության մասին, բարձրացումը խոսում է ֆոլաթթվի ( վիտամին В12) անբավարարության մասին, որն էլ վկայում է մեգալոբլաստային սակավարյունության առկայության մասին։
Նորմայում՝ 80 – 100 ֆլ։
ԷՐԻԹՐՈՑԻՏՈՒՄ ՀԵՄՈԳԼՈԲԻՆԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ (MCH) գործոն է, որի նվազեցումը վկայում է երկաթդեֆիցիտային սակավարյունության մասին, իսկ բարձրացումը՝ մեգալոբլաստային սակավարյունության մասին։
Նորմայում` 26-35 gu (pg)։
ԷՐԻԹՐՈՑԻՏՈՒՄ ՀԵՄՈԳԼՈԲԻՆԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆ (MCHC) չափազանց կարևոր և բավական հազվադեպ ցուցանիշ է, որի բարձրացումը վկայում է օրգանիզմում քողարկված բորբոքային պրոցեսների, չարորակ ուռուցքների և սակավարյունությունների մասին։ Նվազեցումը կարող է խոսել էրիթրոցիտների քանակի ավելացման մասին։
Նորմայում` 30 – 370 գ/լ։
ՀԵՄԱՏՈԿՐԻՏԸ (HCT) ցուցանիշ է, որը որոշում է արյան ընդհանուր ծավալում էրիթրոցիտների ծավալը։ Բարձր հեմատոկրիտը վկայում է էրիթրոցիտների բարձր պարունակության մասին (էրիթրոցիտոզ), որը լինում է ջրազրկման ժամանակ։ Հեմատոկրիտի նվազեցումը ևս սակավարյունության հայտնաբերման գործոն է։ Այն կարող է նաև վկայել արյան հեղուկ մասի ոչ նորմալ աճի մասին։ Նորմատիվներն ունեն սեռային տարբերություններ. տղամարդկանց համար նորմալ հեմատոկրիտը 39 – 49% է, կանանց համար 35 – 45%, ինչը պայմանավորված է ամենամսյա արյան կորուստով։
Թրոմբոցիտներ (RLT)
Այս ցուցանիշը ցույց է տալիս արյան մեկ լիտրի մեջ այն բջիջների քանակը, որոնք պատասխանատու են կարծր կոնգլոմերատների առաջացմամբ էրիթրոցիտների միաձուլման համար, որոնք անոթների վնասման դեպքում խոչընդոտում են արյունահոսությանը: Թրոմբոցիտների մակարդակի բարձրացում դիտվում է փայծաղի հեռացումից հետո և մի շարք այլ հիվանդությունների դեպքում: Ցուցանիշի նվազումը վկայում է լյարդի ցիրոզի, իդիոպաթիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրայի, ապլաստիկ սակավարյունության կամ արյան բնածին հիվանդությունների մասին:
Նորմայում` 180-320 х 10*9 բջ/լ:
Գրանուլոցիտներ (GRA, GRAN):
Այս ցուցանիշը ցույց է տալիս հումորալ իմունիտետի սպեցիֆիկ բջիջների քանակն` արյան մեկ լիտրում: Գրանուլոցիտների քանակն աճում է բորբոքային գործընթացների ժամանակ, նվազում է որոշ դեղորայքի ազդեցությամբ, ապլաստիկ սակավարյունությունների և համակարգային կարմիր գայլախտի դեպքերում:
Նորմայում` 1,2-6,8 х 10*9/լ
Լեյկոցիտներ (WBC)
Այս ցուցանիշը ցույց է տալիս արյան մեկ լիտրում սպիտակ մարմնիկների քանակը: Նրանց գլխավոր ֆունկցիան օրգանիզմը մանրէներից պաշտպանելն է: Լեյկոցիտների բարձր քանակը վկայում է օրգանիզմում բակտերիալ գրոհի առաջացման և զարգացման մասին: Լեյկոցիտների մակարդակը նվազում է արյան հիվանդությունների, որոշ սպեցիֆիկ վարակների և դեղերի ընդունման դեպքում:
Նորմայում` 4,0 – 9,0 х 10*9 բջ/լ
• Գրանուլոցիտներ (GRA, GRAN): Այս ցուցանիշը ցույց է տալիս հումորալ իմունիտետի սպեցիֆիկ բջիջների քանակն` արյան մեկ լիտրում: Գրանուլոցիտների քանակն աճում է բորբոքային գործընթացների ժամանակ, նվազում է որոշ դեղորայքի ազդեցությամբ, ապլաստիկ սակավարյունությունների և համակարգային կարմիր գայլախտի դեպքերում:
Նորմայում` 1,2-6,8 х 10*9/լ
Մոնոցիտներ (MON)
Լեյկոցիտների տարատեսակ են, որոնց քանակն առանձին են հաշվում: Արյան այս խոշսր բջիջները վերածվում են մակրոֆագերի, որոնց հիմնական ֆունկցիան մանրէների և օրգանիզմի մահացած բջիջների կլանումը և վերամշակումն է: Մոնոցիտների քանակի ավելացումը բնորոշ է վարակիչ հիվանդություններին, ռևմատոիդ արթրիտին և արյան որոշ հիվանդություններին: Մոնոցիտների քանակի նվազում հաճախ տեղի է ունենում իմունասուպրեսորների՝ իմունիտետն ընկճող պատրաստուկների ազդեցությամբ, ինչպես նաև ծանր վնասվածքներից, վիրահատություններից կամ երկար քաղցից հետո:
Նորմայում` 0.1-0.7 х 10*9/լ, , երբեմն գրանցվում է որպես MON% 4–10%:
Լիմֆոցիտներ (LYM, LY%)
Լիմֆոցիտները լեյկոցիտների տարատեսակ են, որոնք առկա են նորմալ արյան մեջ: Լիմֆոցիտները մասնագիտացված են վիրուսների և որոշ մանրթների դեմ պայքարելու մեջ և պատկանում են հումորալ իմունիտետի բջիջներին: Այս ցուցանիշն աճում է վիրուսային վարակների, ճառագայթային հիվանդության, որոշ դեղերի ընդունման և արյան հիվանդությունների դեպքում: Նվազում է տարբեր իմունային անբավարարությունների ժամանակ, որոնք բնորոշ են երիկամային անբավարարությանը, իմունասուպրեսորների ընդունմանը, երկարատև քաղցին, գերհոգնածությանը, ՄԻԱՎ-ին:
Նորմայում` 1,2 - 3,0х10*9/լ, երբեմն գրանցվում է որպես LY% 25-40%
ԱՆԳԼԵՐԵՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄ: ԱՐՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Երբեմն կարելի է հանդիպել անգլերեն լեզվով արյան հետազոտության արդյունքներ: Միշտ չէ, որ անմիջապես հաջողվում է հասկանալ արյան ընդհանուր կլինիկական կամ կենսաքիմիական հետազոտության տվյալների կրճատումները:
Ստորև արյան ընդհանուր հետազոտության տվյալների ընդունված վերծանումն է անգլերեն լեզվով:
WВС՝ լեյկոցիտներ
RВC՝ էրիթրոցիտներ
HGB՝ հեմոգլոբին
HCT՝ հեմատոկրիտ
PLT՝ թրոմբոցիտներ
Էրիթրոցիտային ինդեքսներ (MCV, МСН, MCHC).
MCV՝ էրիթրոցիտների միջին կորպուսկուլյար ծավալ
МСН՝ արյան գունային ցուցանիշ
MCHC՝ էրիթրոցիտում հեմոգլոբինի միջին կոնցենտրացիան, որը նորմայում 320-370գ/լ
Թրոմբոցիտային ինդեքսներ (МРV, PDW, РСТ): Նշում.
# բացարձակ պարունակությունը
% հարաբերական պարունակությունը
Լեյկոցիտային ինդեքսներ.
LYМ% (LY%)` լիմֆոցիտներ
МХD% ՝ մոնոցիտներ, բազոֆիլներ և էոզինոֆիլներ, նորման կազմում է 5-10%
МХD#՝ նորման կազմում է 0,2-0,8 х 109/լ:
NEUТ%, NEUТ# ՝ նեյտրոֆիլներ
MON#,MON՝ մոնոցիտներ
ЕО#,ЕО%՝ էոզինոֆիլներ
ВА#, ВА%՝ բազոֆիլներ
IММ# , IММ%՝ ոչ հասուն գրանուլոցիտներ АТL#, АТL%՝ ատիպիկ լիմֆոցիտներ
GR# , GR%՝ գրանուլոցիտներ
Էրիթրոցիտային ինդեքսներ.
RВС/НСТ, HGB/RВC, НGВ/НСТ, RDW,RDW-SD, RDW-CV, P -LCR,
ESR (ԷՆԱ) (էրիթրոցիտների նստեցման արագություն)
Կարդացեք նաև
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն